Evening School: Armenian Civilization - Announcement
[info]artagers

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

“ՊՐՈՍՊԵԿՏՈՒՍ” տարածաշրջանային և քաղաքական հետազոտությունների կենտրոնը

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ

անցկացնում է “ԱՐՏԱԳԵՐՍ” շարքից ԵՐԵԿՈՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԴՊՐՈՑԸ

“Հայկական քաղաքակրթություն. անցյալը և հեռանկարները” խորագրով

Հայոց պատմության, Հայոց լեզվի, Հայ առաքելական եկեղեցու, հայկական ավանդույթների, մտածողության, վարքաբանական նորմերի և այլ բնութագրիչների մասին համապարփակ գիտելիքներն անհրաժեշտաբար պետք է կազմեն ցանկացած հայ երիտասարդի ինքնության հիմնասյունները։

“ԱՐՏԱԳԵՐՍ” երեկոյան դպրոցների շարքը կոչված է հնարավորինս լուծելու այս խնդիրը։

Երեկոյան դպրոցի թեմատիկ ուղղությունները ներառում են հետևյալ խնդիրները. Հայկական քաղաքակրթության պատմամշակութային, հոգևոր ակունքները, հայկական ինքնության պահպանման հիմնախնդիրը, Հայոց Ազգային նախագծի ժամանակակից դիսկուրսը, Հայության ապագա զարգացման կոնցեպցիաները և այլն։

Դպրոցը նախատեսված է 18–35 տարեկան՝ հասարակական գիտություններ ուսումնասիրող ուսանողների և երիտասարդ մասնագետների համար: Նկատի կառնվեն դիմորդի՝ համակարգչից ու համացանցից օգտվելու բազային հմտությունները, օտար լեզուների իմացությունը:

Դասընթացները տեղի կունենան Երևանում, սույն թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, շաբաթը երեք անգամ, սկիզբը՝ ժամը 19.00-ին, տևողությունը՝ 2 ժամ։ 

Դասընթացները վարում են քաղաքագիտության, պատմության, հոգեբանության, սոցիոլոգիայի առաջատար մասնագետներ: Դասախոսություններին զուգահեռ կանցկացվեն կինոդիտումներ, գործնական աշխատանքներ և քննարկումներ: ԵՐԵԿՈՅԱՆ ԴՊՐՈՑՆ ԱՆՎՃԱՐ Է:

Մասնակիցները կընտրվեն մրցութային սկզբունքով` ներկայացված դիմումի և հարցազրույցի արդյունքների հիման վրա: Հարցազրույցի կհրավիրվեն միայն ընտրության առաջին (դիմումի) փուլն անցած դիմորդները:

Մրցույթը շահած յուրաքանչյուր մասնակցի ներկայությունը բոլոր դասերին պարտադիր է: Դպրոցը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան համապատասխան վկայականներ:

Դիմումներն ուղարկել artagers@post.com հասցեով մինչև ս/թ հոկտեմբերի 15-ը, ժամը՝ 18.00 կամ ներկայացնել “Գլաձոր” համալսարան (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Գր.Լուսավորչի 7/1, սենյակ 301)։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝

091 38 22 66 (Թամարա Վարդանյան), 094 46 15 87 (Սուրեն Մանուկյան)

Evening School: Armenian Civilization - Application Form
[info]artagers

ԱՐՏԱԳԵՐՍ

ԵՐԵԿՈՅԱՆ ԴՊՐՈՑԻ ՀԱՅՏ

Այս հայտը ազատ է և կարող պատճենահանվել

Անհրաժեշտ փաստաթղթերը

·         Լրացված հայտ

·         Անձնագրի պատճեն

·         Դիպլոմի պատճեն կամ տեղեկանք ուսանելու մասին (ԲՈՒՀ, ֆակուլտետ)

Ոչ ամբողջական դիմումի փաթեթ չի ընդունվում։

Երեկոյան դպրոց

«Հայկական քաղաքակրթություն. անցյալը և հեռանկարները»

ԵՐԵՎԱՆ – 2009

 I. Տեղեկություն դիմորդի մասին

-------------------------------------------------------------

Անուն          Ազգանուն

Սեռ:    Իգական  Արական

Քաղաքացիություն -  

Ծննդյան ամսաթիվ  -

Բնակության վայր -

Հեռախոս -

Աշխատանքի/Ուսման վայր -

Պաշտոն -

Կոչում -

Էլ. փոստ -

II. Հետաքրքրությունների շրջանակ --------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------

III. Մասնակցության այլ դասընթացների -------------------------------------

 -------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------

IV. Դասընթացին դիմելու շարժառիթները ---------------------------------------

--------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------------------

V. 
Լեզվի իմացություն (մայրենի, գերազանց, լավ, կարդում եմ բառարանով, հաղորդակցվում եմ դժվարությամբ) 

Հայերեն

Ռուսերեն

Անգլերեն

Այլ

VI. Համակարգչին տիրապետելու աստիճանը (ծրագրավորել, ազատ օգտվել, նախնական հմտություններ)  ընդգծել

VII. Հայության մշակութային կողմնորոշումները (Եվրոպական, կովկասյան, մերձավորարևելյան, ամերիկյան, ինքնուրույն, այլ)։  Ընտրեք և հիմնավորեք ---------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------

VIII. Ձեր կարծիքով ո՞րն է Հայոց պատմության շրջադարձային իրադարձությունը

--------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------------------

IX. Ձեր կարծիքով, որո՞նք են Հայության առջև ծառացած հիմնական մարտահրավերները--------------------------------------------------------------

------------------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------------------

Ստորագրություն----------------------------------------------------------

Ամիս, ամսաթիվ ----------------------------------------------------------

Home